Spaces

Ինչ է SPACES-ը

SPACES` «Արևելյան երկրներում կայուն հանրային տարածքներ մշակույթի համար» նախագիծը խրախուսում է արտիստիկ և մշակութային գործողունեություն հանրային վայրերում և վերջինիս վերանվաճումն արվեստի, մշակույթի և քաղաքային բնակչության համար: Մենք համադրում և իրագործում ենք մասնակցային արվեստի իրադարձություններ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրայինայի հանրային վայրերում:
Ցանցագործման, սոցիալական հետազոտության և հանրային քաղաքականության շուրջ բանավեճերը նույնպես ուղեկցելու են տեղային իրադարձությունները:
Հիմնական հարցերն են՝ «Ինչպե՞ս կարող են արվեստի և մշակույթի գործիչներն այս երկրներում նոր մասնակիցներ/հանդիսատես և նոր վայրեր գտնել արվեստի արտահայտման համար»: «Ինչպե՞ս կարող են արվեստի և մշակույթի ՀԿ-ները ավելի շահավետ դիրք ձեռք բերել պետական մարմինների հետ բանակցություններում: Որո՞նք են փոփոխության ցանկալի գործընթացները:

Հետխորհրդային երկրներում հանրային վայրերի ավելի լավ ընկալում, ավելի ազդեցիկ լոբբի անկախ հարթակների համար, տարածաշրջանում մշակութային կառավարման նոր հղացքներ՝ սրանք են SPACES-ի ակնկալվող հիմնական արդյունքները:

Եռամյա նախագիծը (2011-2014) ֆինանսավորվում է Եվրոպական կոմիտեի կողմից՝ «Արևելյան գործընկերության Մշակութային ծրագրի» (www.euroeastculture.eu) միջոցով:

Հիմնական թիրախային խմբերը՝ արվեստագետներ, մշակութային գործիչներ, քաղաքացիական հասարակության խմբեր (հատկապես՝ երիտասարդական և լուսանցքային խմբեր), էքսպերտներ ներառյալ հանրային վայրերի և քաղաքաշինության մասնագիտացմամբ ճարտարապետները, հետազոտողներն ու ուսանողները (մշակութային քաղաքականություն, քաղաքային ուսումնասիրություններ, ժամանակակից արվեստ), տեղական իշխանություններ (քաղաքային ավագանիներ և այլն), արվեստի պետական հաստատություններ (ազգային պատկերասրահներ, թատրոններ և այլն), քաղաքականություն մշակողներ, որոշում կայացնողներ:

Ծրագրային կետեր

SPACES Քարավան. 6 ամիսը մեկ SPACES-ը քարավան կկազմակերպի՝ ամեն անգամ մի գործընկեր երկրում՝ համատեղելով տեսական բանավեճը, արվեստի գործնական տեղային իրադարձություններն ու մասնակցային մոտեցումները: Հանդիպումից հանդիպում կաճի ընդհանուր գիտելիքները, իսկ արվեստի իրադարձությունները հանրային վայրերում կծառայեն իբրև փորձադաշտեր:

Քարտեզագրում՝ «արվեստի և մշակույթի քարտեզներ» ընտրված թաղամասեր կամ քաղաքային հատուկ վայրեր, որոնք կարող են հետաքրքիր լինել արվեստի և մշակույթի իրադարձությունների համար (գետնանցումներ, ազատ արդյունաբերական վայրեր, ժամանակավորապես լքված շենքեր կամ տարածքներ և այլն)
Սոցիալական հետազոտություն. ծրագրի ընթացքում իրականացված արվեստի իրադարձություններին կուղեկցի նաև որակական սոցիալական հետազոտություն և գնահատում՝ մի կողմից ինչպես են դրանք իրականացվել, մյուս կողմից ինչպես են դրանք ինտեգրել հանրությունը և ինչպես են դրանք ազդել քաղաքային կյանքի վրա:

Վիրտուալ վայրեր/գիտելիքի լողավազան/լավ փորձառության փաստագրում՝ վիրտուալ տարածքը կուղեկցի ֆիզիկական տարածքի գործողությունները՝ փորձնական գործունեության դաշտ բացելու համար: Այս վիրտուալ տարածքը կտրամադրի հանրային վայրերում արտիստիկ գործունեության վերաբերյալ փաստագրում և խորհրդատվություն՝ ինչպես գոյակցել սահմանափակումների հետ: Ողջ տարածաշրջանով մեկ այն կծառայի իբրև «փոխանակման ակադեմիա» և SPACES-ի արդյունքներն ու փորձառությունը կփոխանցի տարածաշրջանի այլ արտիստիկ խմբերին և անհատներին:

«Բացակա ուսումնասիրությունների դպրոց»՝ դասընթացներ տարբեր թեմաներով (օրինակ ՀԿ և արվեստի կառավարում, քարտեզագրման գործողությունների վերապատրաստում, էքսպերտային փոխանակում)

SPACES վավերագրական ֆիլմ. այս վավերագրական ֆիլմը կսկսի լրացնել բացը արվեստի, մշակույթի և տարածաշրջանի առաջադեմ շարժումների վերաբերյալ:

Տես առնչվող նախագածեր