ապրում ենք շուշանիկ կուրղինյանի հետ

Ուտոպիանան՝ (www.utopiana.info) իր SPACES* նախագծի շրջանակում և Արևիկ Մարտիրոսյանի հետ համագործակցությամբ, հրավիրում է մասնակցելու ապրում ենք շուշանիկ կուրղինյանի հետ նախագծին Ֆեմինիզացնում ենք հանրային տարածքը՝ ընթերցելով առաջին հայ ֆեմինիստ բանաստեղծ Շ. Կուրղինյանի բանաստեղծությունները և խոսելով իր մասին (1876-1927):

read more »

«Բաղրամյանի հնչյունային լանդշաֆտը քարտեզի վրա» գործնական դասընթաց Կատարինա Շտադլերի հետ

Ուտոպիանա.ամ մշակութային-ստեղծագործական ՀԿ-ն www.utopiana.info իր SPACES* նախագծի շրջանակում և նիստ[ու]կաց համայնքային կենտրոն և կացարանի հետ համագործակցությամբ հրավիրում է, տեսալսողական մեդիայում աշխատող սկսնակ արվեստագետներին, ուսանողներին և պարզապես նրանց, ովքեր սիրում են աշխատել հնչյունի հետ, մասնակցելու Կատարինա Շտադլերի՝ «Բաղրամյանի հնչյունային լանդշաֆտը քարտեզի վրա» հնչյունային արվեստի գործնական դասընթացին:

read more »

“Հանրային հասցեներ” հետազոտական նախագիծ

Հեղինակ՝ Կարին Գրիգորյան Հանրային տարածքների հարցն օրեցօր սրվում է Հայաստանի խոշոր քաղաքներում: Հաստատված քարտեզները, հատակագծերն ու նախագծերը ցույց են տալիս այլ հեռանկար, մինչ իրականության մեջ քաղաքների հանրային ու կանաչ գոտիները ենթարկվում են կոպիտ մասնավորեցման: Հանրային հասցեներ հետազոտական նախագիծն անդրադառնում է...

read more »

ԱՆՀԵՏԱՑՈՂ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, հեղինակ՝ Հայկ Բիանջյան

«Անհետացող հիշողություններ» ֆիլմի հիմքում Հայկ Բիանջյանի փաստագրական լուսանկարներն են: Դրանք տարբեր պատմություններ են ներկայացնում պատմա-մշակութային հուշարձանների ոչնչացման և քաղաքացիների սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ՝ տեղի ունեցող ջենտրիֆիկացիայի պրոցեսում Երևանի սրտում: Ֆիլմում տեղ գտած նյութերը Բիանջյանի ավելի մեծ, ընթացիկ փաստագրական և արխիվային նախագծի մասն են կազմում: Նախագիծը սկիզբ է առել 2003թ-ին և ներառում է ձայնային հարցազրույցներ, տեսանյութեր, պատմական լուսանկարներ, անձնական առարկաներ, ինչպես նաև քանդված շինություններից փրկված ճարտարապետական դետալներ:

read more »

ՎԵՐԱՆՎԱՃԵԼՈՎ ՔԱՂԱՔԸ, հեղինակ՝ Շտեֆան Ռուսու

«Վերանվաճելով քաղաքը» ֆիլմը ներկայացնում է ճամփորդությունների և հարցազրույցների, արխիվային ձայնագրությունների, անձնական պատմությունների և հանրային ակցիաների նյութերի համադրություն, որի միջոցով պատմվում է նոր Բեռլինի մասին: Այդ պատմությունները թույլ են տալիս տեսնել 20-րդ դարի վերջի և 21-րդ դարի սկզբի հասարակական հիշողության և ազգային ինքնության հակասություններն ու լարման կետերը: Ֆիլմն իրենից ներկայացնում է հետազոտական փաստագրություն, որը հանդիսատեսին ներքաշում է բեռլինյան պատի փլուզմանը հաջորդած սոցիալ-տնտեսական փոփոխությունների ու քաղաքային տրանսֆորմացիաների, ինչպես նաև ջենտրիֆիկացիոն ստրատեգիաների արդյունքում հանրային տարածքների փոփոխության դրամատիկ գործընթացների մեջ:

read more »

Ուտոպիանա.am-ը հրավիրում է մասնակցելու Հանրային զրույցներ մասնակցային արվեստի և մշակույթի միջոցառումների շարքին

Ուտոպիանա.am-ը հրավիրում է մասնակցելու Հանրային զրույցներ մասնակցային արվեստի և մշակույթի միջոցառումների շարքին,   Միջոցառումները տեղի կունենան 2012-ի հոկտեմբերի 8 –12-ը Երևանում` Եվրոպական կոմիտեի «Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի»  (www.euroeastculture.eu) կողմից աջակցվող SPACES քարավանի շրջանակում: Քարավանը կհամախմբի...

read more »