ACTV

Այսօր ականատես և մասնակից ենք լինում հայ հասարակության դրսևորման մի կարևոր փուլի, որն է  հանրային տարածք հասկացության վերաիմաստավորումն ու վերաձևակերպումը դրա ֆիզիկական, տեսական և վիրտուալ ձևաչափերում, նոր տիպի հանրային տարածքի ստեղծումն ու  դրա կարևորության գիտակցումը ժամանակակից հասարակական գործընթացներում:

Այս գործընթացներում կարևորագույն  դեր  ունի մեդիան, համացանցը, որը ոչ միայն  վերաներկայացնում  կամ  մեկնաբանում  է  իրականությունը, այլև  հենց  ինքն  է  դառնում  հանրային  յուրօրինակ տարածք՝ որպես  գործիք  ձևավորելով  ինքն  իրեն  իր  ներսում:  Մեդիան  խառնվում է  ֆիզիկական  իրականության  հետ, ազդում  դրա  վրա, նույնանում  դրա  հետ, զրոյանում  ու կրկին  անջատվում  դրանից…

Ուտոպիանան այսուհետ սկսում է նոր առցանց հեռուստատեսության նախագիծ՝ ACTV, որը նպատակ ունի կիրառել արվեստը, որպես գործիք՝ ուսումնասիրելու, վերլուծելու, ներկայացնելու և մասնակցելու այս գործընթացին, և նաև դառնալու մի այլընտրանքային հարթակ այս գործընթացների զարգացման համար:

Այս նպատակով AC TV-ն ստեղծում է 4 հիմնական հարթակ որոնցում և կզարգացնի իր հետագա գործունեությունը:

Հետազոտելով  և ճանաչելով հանրային  տարածքը:  Լինելով երկարատև հետազոտական գործընթաց, այս հարթակը նպատակ ունի ուսումնասիրելու, ճանաչելու, գույքագրելու և վերլուծելու ծանոթ ու անծանոթ, գիտակցված և/կամ անտեսված հանրային տարածքները:

Հակագովազդ:  Գովազդի  պարոդիաներ, որոնք  կփորձեն խնդրականցնել լայն  հասարակության  մեջ  կարծրացած  որոշ  կլիշեների  և  կարծրատիպեր:

Մարդ:  Փոքրիկ  պորտրետային  ֆիլմեր  անսովոր  մարդկանց  մասին, ովքեր  ունեն  յուրահատուկ  ապրելակերպ  ու  հետաքրքիր  կենցաղ: 

Խոսք:  Տաղավարային  վերլուծական  զրույցների  շարք  մշակութաբանների, արվեստաբանների,  արվեստագետների, սոցիոլոգների և  այլ  մասնագետների  հետ, որոնք նպատակ ունեն բարձրացնել  հանրության  ընդհանուր  գիտակցությունը հասարակական  տարբեր  ոլորտների խնդիրների նկատմամբ:

Տես Կայքը

Նախագիծն իրականացվում է ԲՀՀ Հայաստան-ի ֆինանսական աջակցությամբ և մաս է կազմում  Եվրոպական կոմիտեի աջակցությամբ՝  «Արևելյան գործընկերության Մշակութային ծրագրի» շրջանակում իրականացվող  SPACES: Sustainable Public Areas for Culture in Eastern Countries նախագծի