Աջակցեք ՄԵԴԻԱԼԱԲին

Սիրելի բարեկամ,

Վերջերս մեկնարկեց Ուտոպիանայի ՄԵԴԻԱԼԱԲ նախագծի հերթական ուսումնական տարվա ֆինանսավորմանն ուղղված դրամահավաքը:

Նախագիծը մեկնարկել է դեռևս 2008-ին` որպես Երևանում գործող առաջին անվճար /ազատ/ արվեստի դպրոց և մինչ այսօր տվել է շուրջ 50 շրջանավարտ-արվեստագետ: Դպրոցում ապագա և երիտասարդ արվեստագետներն ուսումնասիրում են ժամանակակից արվեստի տեսություն եւ պրակտիկա, զարգացնում իրենց անհատական ​​գեղարվեստական ​​հմտությունները եւ քննադատական ​​կեցվածք ձևավորում տեխնոլոգիաների նկատմամբ:

ՄԵԴԻԱԼԱԲ-ը եզակի տարածք է, որը մեկ հարկի տակ համախմբում է երիտասարդ ուսուցիչների եւ առավել ստեղծագործ երիտասարդության ներկայացուցիչների: Ի տարբերություն Երեւանում գործող արվեստի այլ դպրոցների` մենք կարևորում ենք ուսանողակենտրոն մոտեցումը` որպես ապագա արվեստագետի ինքնաբացահայտման եւ ինքնազարգացման  գործընթացների խթան: Մեր ուսանողների հետազոտական աշխատանքի ընթացքում մենք աջակցում ենք նրանց գրականության, վիդեո եւ ֆոտո սարքավորումների, նյութերի , համակարգչային ծրագրերի տրամադրման եւ այլ հարցերում:

Վերջին տասը տարիների ընթացքում պետական կամ մասնավոր ֆինանսավորման բացակայության պայմաններում, անհատական ջանքերի շնորհիվ է, որ Ուտոպիանան գոյատևել է երևանյան իրականության մեջ:

Այսօր ֆինանսական միջոցների բացակայության պայմաններում նախագծի շարունակելիությունը հայտնվել է հարցականի տակ:

Նման դժվար իրադրությունից դրդված` մենք դիմում ենք մեր բարեկամներին, այդ թվում և Ձեզ` խնդրելով Ձեր աջակցությունը` լինի դա գումարի տրամադրման, թե դրամահավաքի հաղորդագրությունը  http://igg.me/at/medialab սոցիալական ցանցերով Ձեր բարեկամների շրջանում տարածելու տեսքով:

Ձեր ցանկացած ներդրումը կարեւոր է մեզ համար:

Շարունակենք համատեղ ուժերով սնուցել ապագային միտված ծրագրերը:

Մեդիալաբ նախագծի ֆինանսավորմանն աջակցելուց բացի Դուք կարող եք աջակցել նաև Ուտոպիանայի ողջ գործունեությանը և դառնալ Ուտոպիանայի  հովանավոր կամ անդամ: