ապրում ենք շուշանիկ կուրղինյանի հետ

Ուտոպիանան՝ (www.utopiana.info) իր SPACES* նախագծի շրջանակում և Արևիկ Մարտիրոսյանի հետ համագործակցությամբ, հրավիրում է մասնակցելու

ապրում ենք շուշանիկ կուրղինյանի հետ նախագծին

Ֆեմինիզացնում ենք հանրային տարածքը՝ ընթերցելով առաջին հայ ֆեմինիստ բանաստեղծ Շ. Կուրղինյանի բանաստեղծությունները և խոսելով իր մասին (1876-1927):

Ընտրում եք այն բանաստեղծությունները, որոնք պիտի ընթերցեք տպում եք կամ ձեզ հետ վերցնում եք Կուրղինյանի գրքերից (ամեն դեպքում տեղում կլինեն որոշ տեքստեր, ձեռքի տակ չունենալու դեպքում, կարող եք օգտվել)http://ru.scribd.com/doc/110041369/Շուշանիկ-Կուրղինեան-Արշալոյսի-ղօղանջներ-1907: Ընթերցումը չի ենթադրում հուշ երեկոյի վերածում:

Հանդիպումը տեղի կունենա  Նոյեմբերի 30ին ժամը 17:00
ՀՀ մետրոյի հարևանությամբ գտնվող շատրվանների մոտ
Խնդրում ենք ձեզ հետ բերեք Ձեր սիրելի թեյի բաժակները
թեյի հյուրասիրությունը մեր կողմից

__________________

*SPACES-ը եռամյա նախագիծ է, որը խրախուսում և իրականացնում է մշակութային և արվեստի միջոցառումներ հանրային վայրերում՝ Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում: www.spacesproject.net Նախագիծը (2011-2014) ֆինանսավորվում է Եվրոպական կոմիտեի կողմից՝ «Արևելյան գործընկերության Մշակութային ծրագրի» (www.euroeastculture.eu) միջոցով: