Մեդիալաբ 2013-14

Ուտոպիանան հրավիրում է երիտասարդ նկարիչներին, լուսանկարիչներին, արվեստի ուսանողներին մասնակցելու կիսամյա ազատ կրթական «Մեդիալաբ» նախագծին: Նախագծի նպատակն է նպաստել ուսանողների տեխնիկական եւ տեսական գիտելիքների ու արվեստագիտական փորձի ձեռք բերմանը, տեխնոլոգիաների նկատմամբ քննադատական կեցվածքի ձևավորմանը։

Ծրագիրն իրենից ներկայացնում է աշխատանքային հանդիպումների շարք, որի ընթացքում մասնակիցները կուսանեն.

  • լուսանկարչության պատմություն և տեսություն,
  • թվանշային լուսանկարի մշակման և խմբագրման գործիքներ,
  • օպերատորական հմտություններ,
  • սցենարի պատրաստում,
  • արվեստային նախագծի ձևակերպում ու ներկայացում և շատ ավելին:

Ուտոպիանայի գրադարանը ուսանողներին կտրամադրի մասնագիտական գրականություն և տեսանյութեր, իսկ տեխնիկական լաբորատորիաները՝ անհրաժեշտ գործիքներ: Ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալ արվեստի տեղային եւ համաշխարհային համատեքստին, կհանդիպեն Երևանում գործող և դրսեկ արվեստագետների հետ:

Ընդունելությունը կիրականացվի անհատական հարցազրույցի և աշխատանքների դիտման միջոցով: Դիմումների ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 10-ն է:

Մանրամասների համար խնդրում ենք զանգահարել 055 63 85 50