Մեր մասին

Ուտոպիանա.ամ-ը ստեղծվել է 2001 թ.-ին՝ հիմնական նպատակ ունենալով հաղթահարել Հայաստանի արվեստի և մտավորական միջավայրի մեկուսացումը տեղական և գլոբալ մակարդակներում:

2005թ.-ին «Ստեղծագործարան» նախագծի իրականացման շնորհիվ Ուտոպիանա.ամ-ը ձևավորեց իր կառույցը՝ որպես պոլիմորֆ արվեստանոց և միջդիսցիպլինար մտորումների պլատֆորմ: Նրա արվեստի և մշակութային գործելակերպը մարմնավորվում են հանդիպումների,  կոնֆերանսների, հրատարակումների և ռեզիդենսների միջոցով՝ հարցադրելով սոցիալական և քաղաքական տրանսֆորմացիաները: Այդ նախագծերն իրականացնելու կամ ներկայացնելու համար Ուտոպիանա.ամ-ը համագործակցում է տարբեր կառույցների և կազմակերպությունների հետ:

Իր համագործակիցների և տարբեր գործընկերների ջանքերի շնորհիվ Ուտոպիանա.ամ-ը կարողացավ դիմակայել բարդ իրավիճակներում: Սոցիալական և քաղաքական անկայունությանը գումարվում են տարերային ֆինանսավորման հետևանքները: Ժամանակային սահմանափակումներով և հատկապես արտերկրից եկող մասնակի ֆինանսական աջակցությունները չեն կարող ապահովել կառույցի երկարատև զարգացում: Եվ դա առավել շոշափելի է դառնում մի երկրում, ուր ժամանակակից միտքն ու ստեղծագործությունը շարունակում է մնալ անտեսանելի:

Նման փորձառությունից ելնելով՝ Ուտոպիանա.ամ-ն ընտրել է չորս հիմնական թեմատիկ առանցքներ. Արխիվ, Աշխատանք, Կայուն զարգացում և Հանրային տարածք, որոնք կզարգացվեն 2009-2012թթ.-ին : Այս թեմատիկ ուղղությունները վերաբերում են ոինչպես տեղային, այնպես էլ գլոբալ կոնտեքստներին:

Իր իրավաբանական կարգավիճակով Ուտոպիանա.ամ-ը «մշակութային-ստեղծագործական հասարակական կազմակերպություն» է: