Դարձիր անդամ

Իր ամենօրյա գործունեության ընթացքում, ինչպես նաև տարբեր միջոցառումների կազմակերպման և նախագծերի իրականացման ժամանակ Ուտոպիանան պարբերաբար համագործակցում է երիտասարդ արվեստագետների և ակտիվիստների հետ: Այդ համագործակցությունն իրականացվում է անդամության և կամավորության սկզբունքներով: Մեր կամավորներն իրենց մասնագիտական հմտությունների շրջանակում աջակցում են կազմակերպության գործունեությանը՝ միաժամանակ ծանոթանալով դաշտի առանձնահատկություններին և բնույթին, կազմակերպության բարձրացրած հիմնախնդիրներին:

Կազմակերպության անդամ կարող է դառնալ յուրաքանչյուր ոք, ով համակիր է կազմակերպության խնդիրներին և նպատակներին: Անդամությունը կառուցվում է տարեկան անդամավճարների սկզբունքով: Կազմակերպության անդամները.

ա/ պարբերաբար տեղեկացվում են կազմակերպվելիք միջոցառումների մասին,
բ/ անվճար հիմունքներով կստանան Ուտոպիանայի հրատարակությունները,
գ/ անվճար սկզբուներով կարող են մասնակցել կազմակերպության նախաձեռնած դասընթացներին, աշխատանքային հանդիպումներին,
դ/ ազատ են օգտագործել կազմակերպության տնօրինած տեխնիկան,
ե/ կարող են օգտվել կազմակերպության գրադարանից,
զ/ իրենց ներդրումն են ունենում ժամանակակից արվեստի դաշտի կայացմանը: