Նվիրատվություն

Գործելով հայաստանյան սոցիալական և քաղաքական անկայուն իրավիճակում, ուր ժամանակակից ստեղծագործությունը շարունակում է մնալ չհովանավորված ու անտեսանելի`  ցանկացած հաստատություն դեմ է առնում իր շարունակելիության խնդրի հարցադրմանը։Պետական ֆինանսավորման իսպառ բացակայության պայմաններում կազմակերպությունը գոյատևում է հիմնականում ժամանակային սահմանափակումներով և հատկապես արտերկրից եկող մասնակի ֆինանսական աջակցությունների և ինքնաֆինանսավորման հաշվին, որոնք չեն կարող ապահովել կառույցի երկարատև զարգացում: Ուստի, խիստ կարևոր ենք համարում մշտական գործընկերության և նվիրաբերման պրակտիկայի ձևավորման գործընթացը, ինչպես կոնկրետ նախագծերի ֆինանսավորման, այնպես էլ կազմակերպության ընդհանուր գործունեությունն ապահովելու նպատակով:
Եթե մեր գործունեություը, նպատակներն ու հետապնդած խնդիրները հուզում են նաև Ձեզ, կարող եք աջակցել։ Ցանկացած չափի աջակցություն ներդրում է թե կազմակերպության, թե ընդհանուր դաշտի կայացման համար:

Բոլոր նվիրաբերությունները կհիշատակվեն մեր կայքում, իսկ նվիրաբերողը կստանա հաշվետվություն ծախսված գումարների համար:

Մեր բանկային տվյալներն են.